ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ |
|
#Artsakh_Public_Tv |
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ Միջազգային լրահոսի առաջին էջերում այսօր ՌԴ-ն է: Կեսգիշերից Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, որոշ աղբյուրներ հաղորդում են փողոցներում զրահամեքենաների տեղաշարժի մասին: Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ` ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ինքը` Պրիգոժինը, մեղադրում է ՌԴ պաշտպանության նախարարությանն՝ իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: © 2021 Artsakh Public Tv. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Artsakh Public Tv-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: https://artsakhtv.news/ https://www.youtube.com/channel/UCHiQPAkSpmUT5dNeG3zhHQw https://t.co/IWcMHPpo1v https://www.facebook.com/ArtsakhTV/ https://twitter.com/ArtsakhTV/ https://plus.google.com/u/1/108646189171859078805/posts http://vk.com/artsakh_tv https://www.facebook.com/artsakhtv.info http://talent.adrev.net/?r=9242 http://join.air.io/artsakhtv |